Armenio
por Anush Balayán
Կրեդո
Հավատում եմ Կյանքին, ամենակարող Մորը՝
Երկնքի ու Երկրի Արարչին։
Հավատում եմ Մարդուն, նրա առաջադեմ Որդուն՝
բեղմնավորված բոցավառ հոլովույթում,
նրան, որ առաջ է գնում ի հեճուկս Պիղատոսի
և ռեպրեսիվ դոգմաներ հնարողների,
որոնք երազում են հպատակել ու թաղել Կյանքը:
Բայց Կյանքն անընդհատ հարություն է առնում,
իսկ Մարդը մշտապես քայլում է դեպի վաղվա օրը։
Ես հավատում եմ հոգու հորիզոններին,
աշխարհի այդ տիեզերական էներգիային։
Հավատում եմ Մարդկության մշտական բարձունքին:
Ես հավատում եմ հավերժական կյանքի գոյությանը: Ամեն